Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է

Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալը Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։

Նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ, Arti49-ի վրա հղումով գրում է Yerkir.am-ը:

«Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը դատարանում:

1