Պոլսի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերստին բացել է իր դռները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պոլսի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերստին բացել է իր դռները

Պոլսի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերստին բացել է իր դռները

Կ. Պոլսի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգման աշխատանքներից հետո վերստին բացել է իր դռները:

Ըստ «Ակօս»-ի՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից իրականացված օծման կարգին ներկա են եղել եկեղեցու հիմնադրամի տնօրեն Իրմա Փոլաթն ու այլ հիմնադրամների ներկայացուցիչներ:

Իր խոսքում Մաշալյանը շեշտել է հայ համայնքի համար խիստ կարևոր եկեղեցիները պետք է  չանտեսվեն:

«Պետք է մեր եկեղեցիները բաց պահենք և աղոթենք: Եկեղեցիները ժողովրդի սիրտն են. դրանք երիտասարդ են պահում ոչ միայն մարմինը, այլև՝ հոգին»,-նշել է Մաշալյանը:

Եկեղեցում ծիսակատարությունից հետո տեղի է ունեցել ճաշկերույթ, որի ընթաղքում Մաշալյանը շնորհակալագիր է հանձնել եկեղեցու վերանորոգման հարցում մեծ ավանդ ունեցած Մկրտիչ Սերթշիմշեքին:

1