Պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը. Հրանտ Մարգարյան

Պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը. Հրանտ Մարգարյան

Այսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում:

«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարյանը։

Նա շեշտեց, որ պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը։ «Դա Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

1