Պետք է կանխել դեգրադացիան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Պետք է կանխել դեգրադացիան

Պետք է կանխել դեգրադացիան

ԼՂՀ արգործնախարարը` Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսելով Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու առեղծվածային եւ անորոշ ՙհույսերի, հեռանկարների՚, ինչպես նաեւ Արցախի ՙբուֆերային գոտու՚ գոյության մասին բավականին լուրջ հիմնախնդիր բացահայտեց հայ հասարակության մեջ:
Նախ խնդիրը` ՙԼՂՀ արտգործնախարարը իրավունք չունի լրագրողի հարցին այդ բովանդակ պատասխանել, դա՞ է արդյոք մեր դիրքորոշումը՚, դեռւես եւ մինչայժմ էլ լիարժեք չպարզաբանված, ծնվեց, իսկ ավելի հստակ բացահայտվեց , թերեւս, ամենալուրջ խնդիրը` բնակչության դիմադրողականության գրեթե զրոյական մակարդակը եւ անտարբերությունը երկրի անվտանգության հարցերի շուրջ:

 

Եթե մեր երկրի խորհրդարանում արտգործնախարարի հնչեցրած տեսակետները մտահոգում են ընդամենը մի քանի պատգամավորի /համենայնդեպս հրապարակային անհանգստություն չկար/, եթե լուռ են համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, եթե նույնիսկ հասարակությանն այլեւս այնքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ տեսակետ է արտահայտում արտգործնախարարը սեփական երկրի ապագայի շուրջ, ապա մենք պատրանքներից իրականություն տեղափոխվելու խիստ անհրաժեշտություն ունենք:
Եթե հասարակությունը գրեթե լուռ է նման իրավիճակներում, ապա պետք է ռեալ դատել եւ անկեղծ լինել` սա չի նշանակում համաձայնություն, սա նշանակում է անտարբերություն, որն, իրոք, տանելու է դեպի համաձայնություն:

 

Իսկ անտարբեր հասարակությունը հասարակության դեգրատացիայի սկիզբն է: Պետք է կանխել դեգրադացիան:
Արտգործնախարարի նմանտիպ պատասխանը սառը ցնցուղ էր հատկապես ոչ անտարբեր մարդկանց համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի ֆոնին միանգամայն անընդունելի եւ անընկալելի էր ԼՂՀ արտգործնախարարի պահվածքը, մանավանդ, որ ինքն էլ այդ գործընթացի լուրջ դերակատարներից է:

 

Արտգործնախարարն ուղղակի պարտավոր էր հրապարակավ հերքում կամ բացատրություն տալ հարցի առնչությամբ:
Իհարկե, օրեր հետո արդեն հայկական մեկ այլ լրատվամիջոցում արտգործնախարարի մեկնաբանությունը փարատեց շատ մարդկանց այլ հարցերի հետ կապված անհանգստաությունը:

Սակայն կարո՞ղ ենք մտածել, որ նախարարը մի քանի օրերի ընթացքում գործ է ունեցել ներքին եւ արտաքին լսարանների հետ: Այդ դեպքում ո՞րն է իրականը:
Իսկ եթե պարզվի, որ արտգործնախարարը պարզապես մեկ ա՞յլ առաքելություն է կատարել` միգուցե նա ստուգե՞լ է հասարակության դիմադրողականությունը:
Մենք պարտավոր ենք միշտ զգոն լինել:

 

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական

1