ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

Արցախի պաշտպանության բանակում ծառայող սպաների ընտանիքները շարունակում են մնալ հանրապետության իշխանությունների և բանակի հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում: Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ բնակպայմաններով ապահովումը: Այս առումով տարեցտարի շոշափելի հաջողություններ են գրանցվում: Սպայական ընտանիքների համար բնակելի նոր թաղամասեր, առանձնատներ ու բազմաբնակարան շենքեր են կառուցվում Արցախի տարբեր շրջաններում և մայրաքաղաքում:

Նախորդ տարի  սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը: Նախագծով նախատեսված  7 հարկանի շենքի  2 հարկը  լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:

Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարևանությամբ կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում:

Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ: Շինարարության պատվիրատուն Արցախի ՊԲ-ն է, կապալառու ընկերությունը` ,,Միքշին,, ՍՊԸ-ն: Նշենք, որ առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:

1