ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրություն (վիդեո)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրություն (վիդեո)

ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրություն (վիդեո)

Ի պատասխան Արցախի զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

Կից հրապարակված տեսագրության մեջ նշվում է, որ հայկական ուժերը թիրախավորել են հակառակորդի զինուժի ՌԷՊ կայան, ինչպես նաև ՕՍԱ ՀՕՊ կայանի հրթիռների տեղափոխման-լիցքավորման մեքենա:

1