Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Լոս Անջելեսում պատարագ է մատուցել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Լոս Անջելեսում պատարագ է մատուցել

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Լոս Անջելեսում պատարագ է մատուցել

Նոյեմբերի 18–ին՝ կիրակի օրը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Լոս Անջելեսում պատարագ է մատուցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճարում: Պատարագին ներկա էր Արցախի պաըտվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: 

 

 

Պատարագի ընթացքում հայտարարվեց, որ ամերիկահայ Գառնիկ Գալստանյանը Իրանի Ատրպատականից գնել է 19-րդ դարի սկիզբի Ավետարան, որը Շուշեցի մի բնակիչ պատվիրել էր հատուկ սուրբ Ղազանչեցոց եկեղեցու համար: Նվիրատուն որոշել է այն վերադարձնել տիրոջը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, և այն հանդիսավորապես հանձնվեց Արցախի թեմակալ առաջնորդին:

 

 

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ խորհրդարանի նախագահն ընդունեց ազգային բարերար Վահե Կարապետյանին: Զրուցակիցները քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները, համազգային ծրագրերի իրականացման հնարավորությունները և Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման հետ կապված հարցեր:

 

 

 Նույն օրը երեկոյան Արցախի Հանրապետության պատվիրակությունը  Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2012»-ի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյակին և գալիք հեռուստամարաթոնին: 

1