Պատրաստվում են աշնանացանի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պատրաստվում են աշնանացանի

Պատրաստվում են աշնանացանի

Անցած տարվա աշնանն ու այս գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել էր հացահատիկի 20207 հա ցանքս, որից ցորեն՝ 6620 հա, գարի՝ 12530 հա, հաճար՝ 1057 հա: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ ամռան վերջին բերքահավաքն արդեն ավարտվել է նաև հյուսիսային Լեռնահովիտի, Մոշաթաղի ու Հակի գյուղական համայնքների ցանքատարածքներում: Հացահատիկի ցանքս հյուսիսային թևում իրականացվում է հիմնականում այս 3 համայնքներում և միայն՝ գարնանացան: Լեռնահովիտի գյուղական համայնքում կատարվել էր 140 հա ցանքս, որից գարի՝ 20 հա, բերքատվությունը կազմել է 18 ց/հա. ստացվել է 36 տ բերք: 120 հա հաճարի հնձից ստացվել է 180 տ բերք՝ 15 ց/հա բերքատվությամբ:

Հակում ցանել են ընդամենը 3 հա գարի (ստացվել է 5 տ բերք՝ 16,7 ց/հա) և 9 հա հաճար. հնձվել է ամբողջը. ստացվել է 14 տ բերք՝ 15,6 ց/հա բերքատվությամբ: Այստեղ կատարվել է նաև մոտ 35 հա կտավատի գարնանացան: Հունձն ավարտվեց սեպտեմբերի 7-ին: Հողօգտագործողները գոհ են բերքատվությունից: Մոշաթաղում կատարվել էր միայն հաճարի ցանքս՝ 120 հա, ստացվել է 180 տ բերք՝ 15 ց/հա բերքատվությամբ: Ընդհանուր՝ բերքատվությունը շրջանում կազմել է 26,4ց/հա. ստացվել է 52928 տ համախառն բերք, ոից ցորեն՝ 18809 տ՝ 28,4ց/հա, գարի՝ 32129տ՝ 26,0 ց/հա և հաճար՝ 1990տ՝ 18,8 ց/հա: Կարկտահարության պատճառով Ծաղկաբերդի գյուղական համայնքում չի հնձվել 154 հա գարի, իսկ հրդեհի ճարակ է դարձել 1հա ցորենի արտ:

Բացի հացահատիկից, շրջանաում կատարվել է նաև մեծ քանակության բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս, և բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են: Ներկա դրությամբ հավաքվել է 1900տ բանջարեղեն, 289տ կարտոֆիլ, 5570տ բանջար-պարենային արտադրանք: Գարնանը ցանվել է նաև հա եգիպտացորեն, որից 133հա հնձվել է սիլոսի համար կանաչ զանգվածից, ստացվել է 2904տ անասնակեր, հավաքվել է նաև 108 տ հատիկ: Հնդկացորենի 4հա-ից ստացվել է 3տ բերք՝ 7,5ց/հա:

Վերջին տարիներին շրջանում ավելացել է անասունների գլխաքանակը, և արդեն կուտակվում է մեծ քանակությամբ անասնակեր: Սեպտեմբերի 6-ի դրությամբ ընդհանուր կուտակվել է 330.000 հակ խոտ, 40.000 հակ ծղոտ, 1450տ եգիպտացորենի, 154տ արևածաղկի սիլոս: Ամենից շատ խոտ՝ 30.000 հակ, կուտակել են Ծիծեռնավանքի գյուղական համայնքի գյուղերում՝ Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Տանձուտ, Արահուծ: Լեռնահովիտի գյուղական համայնքի Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերում կուտակել են 28000 հակ խոտ, երրորդ տեղում Մոշաթաղի գյուղական համայնքն է՝ Մոշաթաղ, Բերդիկ, Հերիկ գյուղերով: Հավաքվել է 27000 հակ խոտ. այստեղ խոտհձի աշխատանքները գրեթե ավարտվել են: Հարավային համայնքներում ամենաշատ անասնակեր՝ 20000 հակ խոտ և 10000 հակ ծղոտ, կուտակել են Որոտանի քաղաքային համայնքում: Երկրորդ տեղում Երիցվանքի գյուղական համայնքի գյուղերն են՝ Երիցվանք, Կրմեն, Ամիրյան, որտեղ կուտակել են 23000 հակ խոտ և 5000 հակ ծղոտ:

Ծաղկաբերդի գյուղական համայնքը երրորդն է՝ 22000 հակ խոտ 5000 հակ ծղոտ: Այս օրերին շրջանի հարավային թևում իրականացվում են աշնանացանի նախապատրաստական աշխատանքներ: Այս տարվա ամռանը ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը Հոչանցում և Այգեհովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Լճաշեն գյուղում հանդիպում ունեցավ շրջվարչակազմի ղեկավարության և համայնքների ղեկավարների հետ: Եղավ հանձնարարական, որ 2017 թ. աշնանը և 2018թ. գարնանը շրջանում իրականացվի հացահատիկի 23000հա-ից ավելի ցանքս՝ հաշվի առնելով ցանքատարածքների առկայությունը և շրջանի հնարավորությունները: Այս օրերին ցանքատարածքները մաքրվում են, իրականացվել է նաև հերկ: Չոր եղանակների պատճառով հերկի աշխատանքները մեծ ծավալով դեռ չեն սկսվել: Այնուամենայնիվ, ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի, համայնքային և պետական պահուստային ֆոնդի «ՊՊՖ» ցանքատարածքներում իրականացվել է 2042 հա հերկ, որից 227-ը՝ ՊՊՖ հողատարածքներում: Սեպտեմբերի 6-ի դրությամբ ամենաշատ հերկ իրականացրել են Կովսականի քաղաքային համայնքի հողատարածքներում՝ 250 հա: Երկրորդ տեղում արաքսամերձ Միջնավանի քաղաքային և Հակարիի միջին հոսանքի աջափնյա Ծաղկաբերդի գյուղական համայնքներն են՝ 200 հա-ով: Երիցվանքի գյուղական համայնքը 170 հա-ով՝ երրորդն է: Հուսանք՝ եղանակային պայմանները շուտով թույլ կտան, որ աշնանացանի աշխատանքներն ընթանան ըստ նախատեսած ծրագրի:

Զոհրաբ Ըռքոյան

1