Պատգամավորական հայտարարություններ Արցախի ԱԺ-ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պատգամավորական հայտարարություններ Արցախի ԱԺ-ում

Պատգամավորական հայտարարություններ Արցախի ԱԺ-ում

Մարտի 30-ին կայացած Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստում պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Արմեն Սագսյանը ներկայացրել է խմբակցության հայտարարությունը, որը հրապարկվել է «Ապառաժ»-ում :

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը: ««Իգլա»-ի գործը և Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեցին, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը հավատարիմ է մնում խորհրդային КГБ-ի գործելաոճին և մեկ կուսակցության ապօրինի շահերին ծառայող կառույց է»,- հայտարարել է Հայկ Խանումյանը:

Անդրադառնալով «Դաշնակցություն» խմբակցության բարձրացրած հարցին, Հայկ Խանումյանը նշել է, որ ցանկալի կլիներ դրա վերաբերյալ ԱԺ-ի ընդհանուր հայտարարություն լիներ:

Ներկայացնելով կուսակցության տեսակետը ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ գործիչների՝ Արցախի հարցը տարածքային և այլ զիջումների հաշվին լուծելու, կարծիքների մասին, Հայկ Խանումյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի նոր խորհրդարանական ուժերի հետ քննարկելու են միայն Արցախի թերբնակեցված շրջաններում բնակարանաշինության ծավալների ավելացման, զինծառայողներին Արցախում բնակարանային ապահովման, ներգաղթի կազմակերպման և նմանատիպ այլ հարցեր:

1