Պատանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում

Պատանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 10-11-ն Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մեր թիմում հանդես են եկել Յուրի Իսրայելյանը 50 կգ, Ստյոպա Դարբինյանը 55 կգ, Մամիկոն Ավետիսյանը 81 կգ:

Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե մեդալակիր, Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե, իսկ Մամիկոն Ավետիսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

1