Պաշտպանության բանակի զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պաշտպանության բանակի զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

Պաշտպանության բանակի զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

Պաշտպանության բանակի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին բանակի զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, ապահովող և սպասարկող ստորաբաժանումների հրամանատարները և ծառայության պետերը: Զորամասերի հրամկազմը առանձին ուշադրություն է դարձրել ուսուցանվող անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանն ու գործառույթային պարտականությունների կատարման առանձնահատկություններին:

Մարզումներին ընդգրկված հրամանատարները մարզվել են մարտական հաշվարկների կատարման ու ղեկավար փաստաթղթերի ճիշտ վարման, հրամանատարների կողմից որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների և առաջարկությունների ժամանակին ներկայացման ուղղություններում:

1