Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

1