Պահի հրամայականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Պահի հրամայականը

Պահի հրամայականը

Հայաստանի արտաքին քաղաքական դեգերումներում դեռեւս հստակ ոչինչ չի երեւում: Հայկական` բավականին անկայուն արտաքին քաղաքական կուրսը, սպասվածի պես, այլեւս իրեն չի արդարացնում: Հայկական երկու հանրապետությունների գոյությունը արդյունավետ կերպով չօգտագործվեց քաղաքական մանեւրի համար: Իսկ Հայաստանի Հանրապետության` դեպի Եվրամիություն կամ դեպի Մաքսային միություն ունեցած կողմնորոշումը եւ անդամակցությունը դրանցից ցանկացած մեկին, դեռեւս լուրջ խնդիր է` պայմանավորված դեռեւս չկարգավորված հիմնախնդիրներով: Այդ ՙդեռեւս՚ չլուծված խնդիրները, բոլորի համար հասկանալի են, որ ուղղակիորեն կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

 

Արցախի հիմնահարցը, կարծես թե, ՙլուրջ՚ խնդիր է դարձել Հայաստանի իշխանությունների համար` ՀՀ արտաքին քաղաքական կուրսի ՙհաջողության՚ ճանապարհին: Եթե նույնիսկ դա ցավալի իրականություն է, ապա պետք է ընդունել նաեւ այն, որ երկուսուկես տասնամյակ տարվող արտաքին քաղաքական կուրսը սխալ է եւ անընդունելի:
Եվրոպայում ընդունված բանաձեւերը` կապված Հայաստանի Հանրապետության հետ, Մաքսային միության հիմնադիր երկրների ղեկավարների դիրքորոշումները Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայկական կողմին ուղղված մարտահրավերներ են, որոնք պետք է ընդունել եւ սկսել սրբագրել վարվող քաղաքական կուրսը թե ° ներքին, թե ° արտաքին դաշտում:

 

Այլեւս անիմաստ է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել:
Արցախի Հանրապետության օր օրի հզորացումը եւ միջազգային ճանաչումն արտաքին աշխարհի կողմից` այլընտրանք չունի:

 

Այսօր առավել քան պահանջված է համայն հայության ուժերի համախմբում` հանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների` տարածաշրջանում անխախտ եւ կայուն զարգացում ապահովելու եւ, որ ամենակարեւորն է, արտաքին սպառնալիքի չեզոքացման համար:

Վաղուց եկել է սեփական ուժերին ապավինելու եւ ճկուն գործելու ժամանակը:

Ոչ վաղ անցալը որպես վառ օրինակ, մենք տեսանք, թե ինչպես որեւէ միություն, կառույց չկարողացան, կամ չցանկացան կանխել հայ ժողովրդի նկատմամբ իրագործվող կոտորածը, ագրեսիան, պատերազմը:

 

Այլեւս, երբ հայկական երկու հանրապետություններն են հանդիսանում հայ ժողովրդի ան- վտանգության երաշխավորը, անտրամաբանական է, երբ հայոց հույսը շարունակում է դեգերել այս կամ այն միջազգային կառույցներում:

Խնդիրն օրհասական է, եւ պահի հրամայականն է` կենտրոնացնել համահայկական ամբողջ ներուժը համազգային նշանակության այս կարեւորագույն խնդիրների լուծման համար:

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական

 

1