Չնայած կատարվող աբսուրդին` նրա ձայնն աշխույժ էր. Լապշինին թույլատրել են զանգեր կատարել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չնայած կատարվող աբսուրդին` նրա ձայնն աշխույժ էր. Լապշինին թույլատրել են զանգեր կատարել

Չնայած կատարվող աբսուրդին` նրա ձայնն աշխույժ էր. Լապշինին թույլատրել են զանգեր կատարել

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը բլոգերի ֆեյսբուքյան էջում գրում է, որ վերջապես Լապշինին թույլատրել են զանգեր կատարել:

«Իհարկե, ոչ հաճախ և ոչ երկար ժամանակով, բայց այժմ գոնե հնարավորություն կա կենդանի շփման և նրան ասելու, որ մենակ չէ, նրա համար անհանգստանում են մտերիմներն ու ընկերները: Մենք կարճ շփվեցինք, սակայն կարող եմ ասել, որ նա առողջ է, նրա ձայնը, չնայած կատարվող աբսուրդին, աշխույժ է: Հույս ունեմ, որ շուտով կրկին կտեսնենք նրա ռեպորտաժները ամենահետաքրքիր վայրերից, և ամեն ինչ կմոռացվի, ինչպես վատ երազ»,- գրել է Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան:

yerkir.am

1