Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է, — «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Ամսագիրը գրում է, որ բանաձեւը ներկայացվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։

Ավելի վաղ Չեխիայի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Միլոշ Զեմանն իր զորակցությունն է հայտնել Չեխիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։

1