Չարաշահելով կամ փորձարկելով հայկական
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Չարաշահելով կամ փորձարկելով հայկական <<համեստությունը>>

Չարաշահելով կամ փորձարկելով հայկական <<համեստությունը>>

Ադրբեջանում տիրող խաժամուժային իրադրությունը ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել է տալիս տարաբնույթ դրսեւորումներով: Վերջին օրերին Ադրբեջանի Իսմայիլ քաղաքում բռնկված եւ Բաքվում շարունակություն գտած զանգվածային ցույցերը Ադրբեջանում տիրող հասարակարգի եւ ժառանգական իշխանության դեմ տարիներով կուտակված բազմատարր հասարակության ցասումի դրսեւորումներ էր:

 

 

Նավթադոլարներ կուտակելով եւ ռազմական բյուջեն գերհագեցնելով, Ալիեւի կլանը, ըստ երեւույթին այդ կերպ նախ եւ առաջ իր իսկ իշխանությունը ապահովագրելու քաղաքականություն է վարում:

 

 

Առջեւում նախագահական ընտրություններն են, իսկ հուսալքված եւ գերհոգնած բնակչությանն այլեւս որեւէ ՙհեքիաթներով՚ դժվար է փարատել, իսկ ռեալ փոփոխությունների փոխարեն գործում է ավելի հեշտ եւ արագ տարբերակ` ղարաբաղյան թեման: Այս անգամ թիրախը Ստեփանակերտի օդանավակայանն էր:
Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է ՙԱդրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին՚ օրենքը, որի համաձայն սահմանված 13,5/25 լայնությամբ սահմանային շերտը կօգտագործվի հատուկ ռեժիմով:

 

 

Օրենքը տեսականորեն թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող կամ վայրէջք կատարող ինքնաթիռներին:
Չնայաց երեւույթը ահաբեկչություն է համարվում, սակայն Ադրբեջանը չի կաշկանդվաում հրապարակայնորեն ու պետական մակարդակով շարունակել թմբկահարել ՙվերացնելու, հարվածելու, ոչնչացնելու, մորթելու՚ արդեն ավանդական դարձած թեման:

 

 

Հասարակության ինքնաբավության հասնելու միակ ելքը Ադրբեջանի իշխանությունների համար մնացել է արտաքին ճակատում ՙպոզահարելու՚ քաղաքականությունը: Իսկ արտաքին ճակատը Ադրբեջանի համար մեծամասամբ համարվում է հայկական ճակատը:
ՙՍաֆարովյան գործարքը՚ Ադրբեջանի համար ծառայեց որպես պատվաստում միջազգային եւ հատկապես եվրոպական ու հայկական հարթակներում: Չարժանանալով որեւէ հստակ, շոշափելի պատժամիջոցի, բացի ելույթային մեղադրանքներից, փաստորեն թողտվության պայմաններում Ադրբեջանը բարձրացնում է ահաբեկչային նշաձողը:
Գնդակն անընդհատ մեր դաշտում է: Տարօրինակ լռության պայմաններում միշտ սպասում կամ պատրաստվում ենք պաշտպանվելու:

 

 

Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական հերթական հիստերիայի ալիքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օդանավակայանի ինքնաթիռներին հարվածելու մասին կոչերը հնչում են այն նույն օրերին, երբ 23 տարի առաջ Բաքվում հայերի հերթական ցեղասպանությունն էր:
Իսկ քանի օր մենք միջազգային մակարդակով ալիք չենք բարձրացնում այս օրերին, քանի որ հունվար ամիսը աշխարհին չենք ներկայացնում որպես ցեղասպան Ադրբեջանի վայրագույթյունների ամիս, փետրվարին Սումգայիթյան ոճիրը Ադրբեջանի կոկորդին ոսկոր չենք սարքում, այդ կերպ Ադրբեջանի համար ազատ, հարմար ժամանակ եւ անարգել պայմաններ ենք ստեղծում հակահայկական հերթական մտահղացման:

 

 

 

1