Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել

Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել

Ապրիլի 21-ի երեկոյան Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից մեկնարկել է Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված Ջահերով երթ: Տեղի հայ համայնքից հայտնում են, որ երթի հարյուրավոր մասնակիցները ջահերով, դրոշներով, ցուցապաստառներով ու բարձրախոսներով քայլել են մայրաքաղաքի գլխավոր պողոտայով:

1.5 ժամ տևած արդարության և պահանջատիրության երթի մասնակիցները քաղաքապետարանի բակում նաև մասնակցել են հատուկ արարողության: ՀՅԴ Երիտասարդական միությունը ընթերցել է հատուկ ուղերձ՝ դատապարտելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու պահանջաիրությունն ու արդար դատի համար մղվող համատեղ պայքարը մինչև վերջնական ճանաչում ու հատուցում թուրքական իշխանությունների կողմից:

Վերջում հայկական դրոշի գույներով բազմաթիվ փուչիկներ են արձակվել դեպի երկինք:

Կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, Ուրուգվայի հայկական Սբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

1