Ուսանողները շարունակում են դասադուլը. օր 5-րդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ուսանողները շարունակում են դասադուլը. օր 5-րդ

Ուսանողները շարունակում են դասադուլը. օր 5-րդ

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը շարունակվում է: Սա արդեն ուսանողների դասադուլի 5-րդ օրն է: Այսօր էլ նրանք հավաքվել են ԵՊՀ-ի դեմ ու չեն մասնակցում դասերին:

Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետների դռներին թռուցիկներ են փակցրել՝ իրազեկելով դասադուլի ակցիայի մասին և կոչ անելով ուսանողներին` միանալ իրենց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուսանողները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն համաձայնության չէին եկել:

ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում էլ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես` բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից:

Հիշեցնենք, որ ուսանողները մասնավորապես  դեմ են ակադեմիական տարկետման սահմանափակմանը:

1