Ուսանողական հանրապետական գիտաժողով Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ուսանողական հանրապետական գիտաժողով Ստեփանակերտում

Ուսանողական հանրապետական գիտաժողով Ստեփանակերտում

 Օրերս Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական հանրապետական գիտաժողով <Հայ գրականության սկզբնավորումը և զարգացման շրջափուլերը> խորագրով:

 

 

            Գիտաժողովին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները:

 

 

ԱրՊՀ դասախոս, պրոֆեսոր Վահրամ Բալայանի բացման խոսքից հետո ցուցադրվեց ֆիլմ Արցախի հանրային հեռուստատեսության <Շուշիի տպարանների պատմությունը> հաղորդման ցուցադրությամբ: Այնուհետև ելույթ ունեցան 2 համալսարանների բանախոսները, ովքեր իրենց ելույթում խոսեցին հայ գրի ու գրականության, դրա զարգացման և հետագա փուլերի, հայ գրի ու պատմության զարգացման գործում արցախյան գրատպությունն ու հրատարակությունները:

 

 

            1512թ. Վենետիկում տպագրվեց հայոց առաջին գիրքը, Հակոբ Մեղապարտի ջանքերով: Ամեն տարի աշխարհի որևէ երկրի մայրաքաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կապակցությամբ այս տարի գրքի մայրաքաղաք ճանաչվեց մայրաքաղաք Երևանը:

 

 

            Գիտաժողովը բաղկացած էր 2 մասնաբաժիններից, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ԱրՊՀ և Գյումրու հայ բանասիրության և լրագրության, Հումանիտար ֆակուլտետների բակալավրի և մագիստրատուրայի բաժնի ուսանողները:

 

 

            Բանախոսները իրենց հոդվածներում ներկայացրին հայ գրատպության զարգացման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունեցած հայ պատմաբանների, գրականագետների և խմբագիրների կատարած գործերն ու իրենց հրատարակած հանդեսները, պարբերականները, ինչպես մինչև առաջին գրքի հրատարակությունը, այնպես էլ դրանից հետո:

 

 

            <Մովսես Խորենացու <Հայոց պատմության> առաջին տպագրությունը>, <Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչ>, <Մխիթարյան Միաբանության դերը հայ տպագրության մեջ>, <Հայ տպագրության սկզբնավորումը սփյուռքում>, <Հայ պարբերական մամուլը Շուշիում>, <Արփիար Արփիարյանը հրապարակախոս> և այլ աշխատություններում ուսանողները բավականին բովանդակալից և հետաքրքիր ձևով ներկայացրին հայ պարբերական մամուլի սկզբնավորման և զարգացման բոլոր փուլերը:

 

 

            Գիտաժողովի կազմակերպումը ոչ միայն հնարավորություն ստեղծեց ուսումնասիրություններ կատարել հայ գրատպության, մշակութային կյանքի վերաբերյալ, այլ նաև հրաշալի առիթ էր միջհամալսարանական շփումների ընդլայնման, միջուսանողական փորձի փոխանակման, ինչու չէ նաև նոր ծանոթությունների համար: Այն թույլ է տալիս ուսանողներին դուրս գալ դասախոսություն-սեմինար շրջանակից, և ավելի ընդլայնված և ծավալուն ուսումնասիրել մասնագիտական որոշ թեմաներ:

 

 

            Գիտաժողովի ավարտից հետո նախատեսվում է գյումրեցի հյուրերի համար երկօրյա փոքրիկ ճանաչողական ճանապարհորդություն Արցախի տեսարժան վայրերով:

 

 

Ռոզաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

1