Ուելսի խորհրդարանը հատուկ բանաձեւի ընդունմամբ ողջունել է Հայ Դատի հանձնախմբիգործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ուելսի խորհրդարանը հատուկ բանաձեւի ընդունմամբ ողջունել է Հայ Դատի հանձնախմբիգործունեությունը

Ուելսի խորհրդարանը հատուկ բանաձեւի ընդունմամբ ողջունել է Հայ Դատի հանձնախմբիգործունեությունը

Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով ողջունում է Ավստրալիայում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, նահանգային խորհրդարանը բանաձևն ընդունել է միաձայն:

 

Ավստրալացի խորհրդարանականները ողջունել են ավստրալահայ համայնքի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Հայ դատի հանձնախումբը ջանք չի խնայում նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Արցախի անվտանգության ապահովման հարցում»,- ընդգծում է բանաձևը:

 

«Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համար այս բանաձևի ընդունումը մեծ անակնկալ էր: Մենք խորապես զգացված ենք ճանաչման նման բարձր աստիճանից»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատիհանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը:

 

1