Որոշվել են 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Որոշվել են 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները

Որոշվել են 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները

Դեկտեմբերի 25-ին հայտնի են դարձել 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.

Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։

Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկել է հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրել են հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցել է Հայաստանի տասը լավագույնների ձեւավորմանը։ Համաձայն նոր կանոնակարգի, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:

1