Ով պետք է պատրաստի աղի բլիթ եւ ինչպես
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ով պետք է պատրաստի աղի բլիթ եւ ինչպես

Ով պետք է պատրաստի աղի բլիթ եւ ինչպես

 Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի այն նշում են փետրվարի 15-ին: Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող:

 

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում եւ Արցախում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքներով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Ավանդույթի հհամաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինձով մատուցարան են դնում տանտանիքին կամ պատշգամբին եւ սպասում են, որ Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ մատուցարանի ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ  (մաքրություն եվ անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, ինչը նշանակում է, որ այդ տարի կիրականա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

 

 

Այդավանդույթներից է նաեւ տոնի ննախորդող գիշերն աղիբլիթ ուտելը: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն, ով իրենց ջուր է բերում:


Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղիբլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին եւ գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:

 

 

Աղաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ աղ, ջուր և ալյուրԱլյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետեւ ջուրը: Խառնելայնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել եւ բարակեցնել, այնուհետեւ կտրատել ըստ ցանկության: Դնել ջեռոցը եւ թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա:

 

 

Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

 

1