Արցախի ԶՈՒ-ն ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք է խոցել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ԶՈՒ-ն ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք է խոցել

Արցախի ԶՈՒ-ն ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք է խոցել

«Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք: Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել:

Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»,- այսպիսի  գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում:

1