Շվեդական ընկերությունն արդեն 8 տարի գործում է Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Շվեդական ընկերությունն արդեն 8 տարի գործում է Արցախում

Շվեդական ընկերությունն արդեն 8 տարի գործում է Արցախում

Օրիֆլեյմ ընկերությունը շվեդական ընկերություն է, որը հիմնվել է եղբայրներ Աֆ Յոքնիկների կողմից 45 տարի առաջ: Ինչպես հավաստիացնում են ընկերության ներկայացուցիչները` ընկերության արտադրանքը բնական կոսմետիկայից է բաղկացած: Այն հիմնականում արտացոլվում է կատալոգներով: Եւ արդեն 2 տարի է, ինչ կատալոգները հայալեզու տարբերակով են տպագրվում: Օրիֆլեյմի ապրանքատեսակները խանութներում չեն վաճառվում, այն իրացվում է ցանցային մարքետինի միջոցով, այսինքն` անկախ խորհրդատուների կողմից:

 

Օրերս Սրեփանակերտում էին գտնվում Անդրկովկասի եւ Հայաստանի <<Օրիֆլեյմ –TOP  1>> առաջնորդներ Բաղդասար Գրիգորյան եւ Ռիտա Դադայան ամուսնական զույգը, ովքեր խորհրդակցություններ անցկացրեցին Արցախի Օրիֆլեյմի ներկայացուցիչների հետ:

 

Հայաստանում շվեդական ընկերությունը իր գործունեությունը ծավալել է 10 տարի առաջ, իսկ Արցախում արդեն 8 տաի է, ինչ ընկերությունն ունի խորհրդատուներ ու տնօրեններ:  

 

<<Օրինական կերպով շվեդական ընկերության մուտքն Հայաստան` ես մեծ ձեռքբերում եմ համարում,- մեզ հետ զրույցում նշեց Բ. Գրիգորյանը եւ հավելեց,- համամիտ չեմ այն տեսակետի հետ, թե իբր հարկերը շատ են կամ բարձր են: Ես եւ կինս տարեկան 16 մլն դրամ հարկ ենք վճարում, ինչից մենք մեզ ավելի լավ ենք  զգում, քանզի իմ երկրի զինվորը, ինչ-որ տեղ նաեւ իմ բաժին միջոցով ապահովված է>>:

 

Բ. Գրիգորյանի խոսքերով` ուրախ են, որ իրենց բիզնեսն Արցախում տարածում ունի. <<Մենք այսօր Արցախում ունենք տնօրեններ, <<Ոսկյա տնօրեններ>> եւ <<Ադամանդե տնօրեն>>: Մենք մեր ձեռագրով ուզում ենք Արցախում զարգացնել մեր բիզնեսը, որպեսզի այստեղ եւս շատ խնամված եւ ապահով դառնան մարդիկ: Ես Արցախում մեր բիզնեսի զարգացման համար մեծ հեռանկարներ եմ տեսնում>>:

 

Արցախի շրջաններում Օրիֆլեյմ ընկեևությունը նպատակ ունի տնօրեններ ունենալ. <<Ամեն ինչ սկսվում է շրջաններից: Մեր հիմնական զարգացումը գալիս է շրջաններց: Ստեփանակերտում հրավիրված խորհրդակցության ժամանակ ինքս բավականին շատ առաջնորդների տեսա: Յուրաքանչյուր մարդու աչքերում կարելի է նկատել առաջնորդ է, թե ոչ: Եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է հավակնել որեւէ շրջանում տնօրեն լինելու: Գտնում եմ, որ չկա գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ կին, այլ կա խնամված եւ ոչ խմանված կին: Այսօրվա դրությամբ մեր գյուղացին ավելի շատ ունի խնամվելու կարիք, որովհետեւ ավելի շատ է աշխատում հողի հետ, արեւի տակ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ գյուղի բնակիչները իրենց խնամվածությամբ չտարբերվեն քաղաքի բնակիչներից>>,- նշեց Բ.Գրիգորյանը:

 

Ընտանեկան բիզնեսի հիմնական գաղտնիքը Բաղդասար Գրիգորյանը համարում է ամուր հենասյուների առկայությունը. <<Կա մի արտահայտություն, որում ասվում է` << Տվեք ինձ մի հենարան եւ ես երկրագունդը շուռ կտամ>>: Այս գործում ինձ համար մեծ հենարան է եղել կինս, մենք բոլոր դժվարությունները միասին ենք հաղթահարել: Ցանկացած մարդ, երբ նպատակ է դնում ինչ-որ երազանքի հասնելու համար, նա չպետք է երբեւէ ետ նայի: Մենք շատ լավ գիտեինք, թե ինչ ենք բերում Հայաստան ու մեր հետեւից վառել ենք բոլոր կամուրջները, որպեսզի միշտ առաջ գնանք>>:

 

Բ. Գրիգորյանը չնայած կարճ ժամանակով էր Արցախում, սակայն հասցրել էր իր համար նորովի բացահայտել արցախցու կերպարը. <<Ես աշխարհի 35 պետություններում եմ եղել, բայց հիացած եմ այս ժողովրդով: Արցախահայությունը վատ ապրելու իրավունք չունի: Ես զարմացած եմ մնացել ու աշխարհի ոչ մի երկրում նման բան չեմ տեսել, որ ԱԺ նախագահը կամ վարչապետը փողոցով հանգիստ քայլեն առանց թիկնապահների: Այս երկիրն իսկապես հեռանկարներ ունի>>:

 

<<Օրիֆլեյմ  Հայաստանի>>  վաճառքի գծով ավագ տարածաշրջանային մենեջեր Անի Խաչատրյանի հավաստմամբ` <<Օրիֆլեյմ Արցախը>> շատ մեծ տեղ ունի <<Օրիֆլեյմ Հայաստանի>> համար, որովհետեւ արդեն 8 տարի է, ինչ Արցախում ընկերությունն ունի առաջնորդներ, խորհրդատուներ. <<Մենք Արցախում ունենք 4 տնօրեն, որոնցից մեկը <<Ադամանդե տնօրեն>> է, սակայն դա մեզ համար միայն սկիզբն է: Մենք մեծ պլաններ ունենք Արցախի հետ կապված: Մեծ հույսեր եւ պլաններ ունենք նաեւ  2013 թվականի հետ կապված: Շուշիում եւ Մարտունիում դեռ չունենք տնօրեններ եւ  ծրագրում ենք շրջաններում զարգացնել մեր բիզնեսը>>:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1