«Շուշի. 48 ժամ». Լուսանկարչական նախագիծ Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Շուշի. 48 ժամ». Լուսանկարչական նախագիծ Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ

«Շուշի. 48 ժամ». Լուսանկարչական նախագիծ Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ

Հունիսի 29-ին Շուշիում մեկնարկել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած «Շուշի. 48 ժամ» լուսանկարչական նախագիծը:  Նախագծի նպատակն է 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը: Առողջապահություն, դատական իշխանություն, գործադիր մարմին, հասարակ քաղաքացու կյանքն ամենայն բազմազանությամբ, բժշկի տքնաջան աշխատանք, խնջույք. ոչինչ չի սպրդել լուսանկարիչների օբյեկտիվից։

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նախատեսում է հրատարակել եռալեզու պատկերագիրք Շուշիում երկօրյա նկարահանումների արդյունքում ստեղծված լուսանկարներով, որը հասանելի կլինի հանրության լայն շրջանակի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` հնարավորություն տալով հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն և նրա քաղաքային առօրյան:

Նախագծում ներգրավված են երիտասարդ լուսանկարիչ-վավերագրողներ Սոնա Ադամյանը, Սարո Բաղդասարյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը, Նարեկ Ալեքսանյանը, Նոնա Մինասյանը, Արևիկ Ծատրյանը, Արմինե Վանյանը: Նախագծի շրջանակներում նրանց միանալու են նաև հրավիրյալ լուսանկարիչներ արտերկրից: «Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվում է անվանի վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:

1