Շուշիում կայացել է ՀՅԴ ճամբարի բացման արարողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Շուշիում կայացել է ՀՅԴ ճամբարի բացման արարողությունը

Շուշիում կայացել է ՀՅԴ ճամբարի բացման արարողությունը

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում տեղի է ունեցել ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության ճամբարի բացման արարողությանը: Այն մեկնարկել է օգոստոսի 1-ին: Ճամբարին մասնակցում է 150 պատանի:

 

Այս տարի սա ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության կողմից Արցախում կազմակերպվող երկրորդ պատանեկան ճամբարն է՝ առաջինը կազմակերպվել է Ասկերան քաղաքում:

 

Ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով ճամբարի կազմակերպիչներին նշել է, որ նման ճամբարները կարեւոր են թե՛ Արցախի պատանիների, թե Սփյուռքից եկած ճամբարականների համար:

 

«Ճամբարը հնարավորություն է տալիս Շուշիի պատանիներին շփվելու սփյուռքահայ ճամբարականների հետ և ընկերական կապեր հաստատելու նրանց հետ: Այսուհետ ձեր կապը Սփյուռքի այս երիտասարդների հետ անքակտելի կլինի»:

1