Շուշիում Ալենի եւ Սոսեյի հիշատակին ճամբար է կազմակերպվում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Շուշիում Ալենի եւ Սոսեյի հիշատակին ճամբար է կազմակերպվում

Շուշիում Ալենի եւ Սոսեյի հիշատակին ճամբար է կազմակերպվում

Օգոստոսի 5ից 16 Շուշիից  8-16 տարեկան 190 երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում  Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ճամբարում:  Ճամբարականների օրը ընթանում է ըստ նախորոք մշակված օրակարգի՝ առավոտյան մարզանք, դասախոսություններ հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, անգլերենի ուսուցում, երգի ուսուցում եվ այլն:

 

Ճամբարը նվիրված է Սոսեյի եւ Ալենի հիշատակին: Սոսեն եւ Ալենը դաշնակցական երիտասարդներ են, որոնց մտահաղացումով Արցախում սկսեցին ամառային ճամբարներ կազմակերպել  2008 թվականից ի վեր: Հայրենադարձներ Սոսեն եւ Ալենը, Հայաստանում ամուսնանալուց հետո անմիջապես հաստատվեցին Հայաստանում, օրինակ ծառայելով, տասնյակ այլ երիտասարդների, որոնք ապրում են Սփյուռքում:

 

Սոսեն եւ Ալենը մայիսի 10-ին մահացել են ավտովթարից:

 

Ամերիկյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդկան միության անդմաները ժամանել են հայրենիք 11 հոգով, իրենց են միացել Հոլանդիայից եւ Արցախից ընկերներ: Խումբը արդեն 6 շաբաթ է Հայաստանի տարբեր մասերում արդեն 3-րդ ճամբարն են կազմակերպում:

 

Արին Քափթանյանը Արցախը տեսել էր միայն նկարներով, սակայն նշում է, որ նկարները չեն կարող այն զգացումները առաջացնել, եւ փոխանցել այն էներգետիկան, որ հայրենի  Արցախում է զգում:

 

« Մտավախություն ունեյի ինչպես պիտի երեխաների երիտասարդների հետ ընդհանուր լեզու գտնենք, սակայն նույնիսկ չզգացի ինչպես կապվեցի երեխաների հետ, շատ մարդամոտ են ու ընդունակ »,- ասում է Արինը:

 

Արեգ Սանթիկյան ճամբարի պատասխանատուն դեռ փոքր տարիքից պարբերաբար այցելում է հայրենիք այս մաս:

 

« Ճամբարի կազմակերպան հիմնական 3 նպատակներ կան՝ դա հայրենիք-սփյուռք կապն է, երիտասարդների հետ շփումն է, եվ գիտելիքների փոխանցումն ու հաճելի ժամանց կազմակերպելն է արցախցի պատանիների համար »,- նշեց Արեգը:

 

 

 

1