Շնորհավոր ծնունդդ, հրամանատա՛ր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Շնորհավոր ծնունդդ, հրամանատա՛ր

Շնորհավոր ծնունդդ, հրամանատա՛ր

Այսօր լրանում է Աշանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50 -ամյակը:

Երբ դեռ շատերին թվում էր, որ Արցախի հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, Արմենն այն եզակիներից էր, ով քաջ գիտակցում էր, որ առանց զենքի ուժի չի կարող լուծվել ազատ ապրելու խնդիրը: Եւ այդ իսկ նպատակով նա առաջիններից մեկը եղավ, ով սկսեց ինքնաշեն զենքեր պատրաստել, հետո ստեղծեց շրջանում առաջին կամավորական, ինքնապաշտպանական  ջոկատը՝ դառնալով ջոկատի, հետո արդեն վաշտի հրամանատարը:

Արմեն Ավագյանի 50-ամյակի միջոցառումը համընկավ նաեւ հայրենի գյուղի դպրոցին կից մարզադահլիճի հանդիսավոր բացման արարողությանը: Այսուհետ այս մարզադահլիճը  եւս կհավերժացնի  Արմեն  Ավագյանի եւ նահատակ աշանցիների հիշատակը: Մարզադահլիճի կառուցումը իրականություն դարձավ ՀՅԴ Կանադայի կառույցի նվիրատվությամբ  եւ ԱՀ կառավարության  հովանավորությամբ:

Ազատամարտի նվիրյալ, <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի մեծարման միջոցառումը կայացել է Աշան գյուղում, որին ներկա էին հերոսի հարազատները, մարտական ու գաղափարական ընկերները, զինվորականներ, համագյուղացիներ :

Շնորհավոր ծնունդդ, Արմեն Ավագայն, թող քեզ պես արմեններ հաճախ ծնվեն, քանզի կան ծնունդներ, որոնք միշտ ծնվում են Աստծո եւ ժամանակի հրամայականով:

1