Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

2012 թ. Արցախի քաղաքական կյանքը նշանավորվեց ԼՂՀ նախագահական ընտրություններով: Քաղաքական այս կարեւոր իրադարձությունը գտնվում էր թե’ հայության, թե’ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

 

 

2012 թվականն ընդգծված տարի պետք է համարել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ ԼՂՀ իշխանությունների համատեղ աշխատանքի առումով, որի արդյունքներն արդեն շոշափելի են:

 

 

Սիրելի հայրենակիցներ, պատմության օրագրից շրջում ենք 2012թ. էջը: Այն մեր ժողովրդի համար ե’ւ նվաճումների, ե’ւ կորստների տարի էր: Արյան կանչը մեզ հուշում եւ ստիպում է չընկճվել եւ չդադարել պայքարել հանուն իրավունքի, հանուն արդար, տնտեսապես հզոր եւ ճանաչված Արցախի Հանրապետության:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն շնորհավորում է համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

 

 

Ամեն մեկս, նախ ինքներս` մեզ, մեր խղճի, այնուհետեւ հայրենի ժողովրդի առջեւ հաշվետվությամբ, հպարտ ու արժանապատիվ քայլերով թեւակոխենք գալիք 2013 թվականը:

 

Լավագույն մաղթանքներով` ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

 

1