Շահան Գանտահարյանը պարգևատրվեց ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շահան Գանտահարյանը պարգևատրվեց ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով

Շահան Գանտահարյանը պարգևատրվեց ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նիստի ընթացքում ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի լուսաբանման արդյունքները, քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը:

Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 30-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդա

1