Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունաստանի առաջին թիմին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունաստանի առաջին թիմին

Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունաստանի առաջին թիմին

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Մարիա  Գևորգյանի հաղթանակի շնորհիվ գերազանցեց Հունաստանի առաջին թիմին:

Հայաստանի կանանց հավաքականը երեկ երեկոյան 4-րդ տուրում մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, միայն Մարիա Գևորգյանին հաջողվեց հաղթանակ տոնել:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:

Ի դեպ, երեկ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին:

1