Շաբաթօրյակ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շաբաթօրյակ Արցախում

Շաբաթօրյակ Արցախում

Այսօր հանրապետական շաբաթօրյակ էր հայտարարված Արցախում: Բոլոր հիմնարկներում առավոտից ընթանում էին լայնածավալ աշխատանքներ, իսկ որոշ վայրերում այն  ընթանում էր երգ ու երաժշտության ներքո:

 

Նախագահ Բակո Սահակյանը  հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Ասկերանի շրջանի Շոշկավանքի շրջակայքում կազմակերպված ծառատունկին:

 

Նախագահ Սահակյանը նշել է նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ հատկապես կարեւորելով պատմաճարտարապետական կոթողների շրջակայքի բարեկարգումը՝ այն համարելով կարեւոր թե դրանց պահպանման, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:

 

1