Նրա նկարներում գարունն է քայլում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նրա նկարներում գարունն է քայլում

Նրա նկարներում գարունն է քայլում

Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում ապրիլի 6-ին կայացավ գնդապետ, հրետանավոր Արմեն Սողոմոնյանի նկարչական ցուցահանդեսի բացումը, որը կրում է <<Խաղաղության ծաղիկներ>> խորագիրը:

Ծնունդով արցախցի Ա. Սողոմոնյանը սկսել է նկարել 2011 թվականից: Սա նկարչի թվով 3-րդ ցուցահանդեսն է: Առաջինը կայացել է 2013-ին Երևանում, երկրորդը՝ 2014-ին Եղեգնաձորում: Նրա կտավներն այնքան խոսուն են ու կյանքով լի, որ ասես շուրջդ գարունն է քայլում: Նկարչուհի Լիանա Քոչարյանն դրվատանքի իր խոսքում նշեց. <<Ինչպե՞ս է լինում, որ Քրիստոսը ծեծում է մեր դուռը… Արմենի դուռն, իրապես, Քրիստոսն է ծեծել: Չլինելով պրոֆեսիոնալ կրթություն ստացած նկարիչ, նա վրձնում է լոկ իր տաղանդով, իր ներքին ձայնով>>:

<<Եթե մի նկարչի կտավների մեջ կա այսքան վառ գույներ, ապա նա նկարիչ է աստծո կամքով: Արմեն ջան, շարունակիր մեզ ուրախացնել քո նկարներով>>-ասաց Արցախի Նկարիչների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

1