Նվիրիր գիրք Քաշունիքի դպրոցի գրադարանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նվիրիր գիրք Քաշունիքի դպրոցի գրադարանին

Նվիրիր գիրք Քաշունիքի դպրոցի գրադարանին

Փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրվա» առթիվ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպելու է միջոցառում, որին մասնակցելու են նաև սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը և հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հրավիրում է բոլորիդ՝ մասնակցելու փետրվարի 19-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք «Գիրք նվիրելու օրվան» նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում և դրանից հետո մինչև սույն թվականի մարտի 1-ը դուք հնարավորություւն կունենաք Ձեր գիրքը նվիրաբերելու «Գրքի բանկին», որտեղ հավաքված ամբողջ գրքերը որպես նվիրատվություն փոխանցվելու են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին:

Միջոցառումն իրականացվում է ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը, համոզված եղեք, որ Ձեր նվիրած գրքով մեծապես նպաստելու եք Քաշունիքի դպրոցի գրադարանի համալրմանը:

Միջոցառմանը մասնակցելու են նաև սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը և հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը»,- ասվում է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:

1