Նոր նշանակումներ ԼՂՀ ՊԲ -ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Նոր նշանակումներ ԼՂՀ ՊԲ -ում

Նոր նշանակումներ ԼՂՀ ՊԲ -ում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։

 

            Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N  զորամասի հրամանատար՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  պաշտպանության  բանակի  N զորամասի հրամանատարի պաշտոնից։

 

Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

1