Նոր հասցե առողջապահական համակարգում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր հասցե առողջապահական համակարգում

Նոր հասցե առողջապահական համակարգում

Ապրիլի 2-ին հանդիսավոր մթնոլորտում կայացավ Ուռուցքաբանական դիսպանսերի նորակառույց շենքի բացման արարողությունը, որը կառուցվել է ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանի հովանավորությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ի դեմս Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի:

Ոռուցքաբանական դիսպանսերի հին շենքը, որը կառուցվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին, այսօր գտնվելով անմխիթար վիճակում, այնուամենայնիվ, այնտեղ բուժում է ստանում տարեկան մոտ 850 քաղաքացի:

Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀՀ-ի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Տասնամյակներ շարունակ մեզ համար անհասանելի թվացող, ժամանակակից դիսպանսեր ունենալու երազն այսօր դառնում է իրողություն», -իր ելույթում նշեց ԱՀ Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, -Որպես առողջապահության պատասխանատու ուզում եմ վստահեցնել բոլորին, որ մենք մեր հերթին կջանանք շենքային պայմաններին համապատասխան բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել»:

Առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումներից յուրաքանչյուրը մի նոր քայլ է մեր պետականության հզորացման գործում, հայկական զույգ պետությունները հավակնություն ունեն դառնալու  տարածաշրջանում բժշկական տուրիզմի կենտրոններ:

«Ապառաժ»

1