Նոր բնակավայր Արցախի Քաշաթաղի շրջանում (ֆոտո)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր բնակավայր Արցախի Քաշաթաղի շրջանում (ֆոտո)

Նոր բնակավայր Արցախի Քաշաթաղի շրջանում (ֆոտո)

Քաշաթաղում կառուցվում է 150 բնակելի տուն Քաշաթաղի շրջվաչրակազմի կենտրոնի` Բերձոր քաղաքի մոտ՝ Աղավնո գետի ափին, «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ARI) ներդրումային ընկերության եւ Արցախի կառավարության համատեղ ներդրմամբ կառուցվում է նոր բնակավայր:

 

ARI կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այդ ընկերությունում ներդրում կատարած մի խումբ գործարարներ սեպտեմբերի 14-ին ԼՂՀ վարչապետի, Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանի, քաղաքաշինության նախարարի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի եւ ՀՅԴ շրջանի պատասխանատուների հետ համատեղ այցելեցին Աղավնո:

 

Ընկերության կողմից իրականացվող ծրագրի առաջին փուլով մինչեւ սեպտեմբերի վերջը կավարտվի 50 բնակելի տան կառուցման աշխատանքները: Առաջիկա երկու տարիներին գետի աջ ափին նախատեսվում է կառուցել եւս 100 բնակելի տներ: Գյուղում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, գյուղապետարան, ձկնաբուծարան եւ խաղահրապարակներ:

 

Վարչապետ Արա Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «ARI»-ի ներկայացուցիչներին նշանակալի նախաձեռնության համար եւ համոզմունք հայտնեց, որ տարիների ընթացքում ընկերությունն ավելի խոշոր ծրագրեր կիարանացնի Արցախում: «

 

ARI» ընկերությունը հիմնադրվել է լիբանանահայ մի շարք գործարարների կողմից՝ աջակցելու հատկապես վերաբնակեցված շրջանների տնտեսական զարգացմանը: Ներկայումս այն ունի մոտ 150 բաժնետերեր: 2009-2014 թթ. նշյալ շրջանների շուրջ 1000 ընտանիքներ օգտվել են ընկերության տրամադրած անասնաբուծական արտոնյալ երկարաժամկետ վարկերից, որոնց տոկոսադրույքը մասնակիորեն սուբսիդավորվում, և վերադարձելիությունը երաշխավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

 

ARI ընկերության խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանի խոսքերով իր ընկերների հետ միասին նպատակ ունեն, որ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում շարունակվի բնակարանաշինությունը: Սուրեն Սարգսյանը նշեց նաեւ, որ ընկերության բաժնետերերը գիտակցում են վերաբնակեցման աշխատանքների կարեւորությունը եւ ցանկանում են, որ Արցախում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները վերաբնակեցվելով նշյալ շրջաններում շենացնեն մեր հայրենիքի այդ չքնաղ հատվածները: Աղավնոից գործարարներրի խումբն այցելեց Կովսական, որտեղ արժանացան բնակիչների ջերմ ընդունելությանը:

1