ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 - «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 - «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ»

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 — «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ»

Սրտանց շնորհավորում ենք համայն Հայությանը այս փառապանծ օրվա՝
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 — ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ առթիվ:

 

1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց Իրավարար վճիռը Հայաստանի-Թուրքիա սահմանի վերաբերյալ:
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը` հայոցմիասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավնախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչմանու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է` առավելագույնըկորուստը ճանաչել տալու օր:

 

 

Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթա-նակի ուհատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականու-թյան մեջ կա այդօրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգներինախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մերբնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրակայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
ա) կատարման համար պարտադիր է,
բ) իրավական տեսանկյունից անբեկանելի է և
գ) իրավունքների գոյության առումով անժամանցելի է:

 

 

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության,Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի,Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովա-կիայի, Հարավսլավիայի,Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից,ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների կամ նրանցիրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի ՄիացյալՆահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահիև ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:

 

 

Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվփաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն`հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելիհանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդերկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանըև դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և, մասամբ ուրացված, սակայն անխաթար ուանբեկանելի միջազգային պարտավորություն:

 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգայինպահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհիմեկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:

 

Աղբյուրը` wilsonforarmenia.org

1