Նոյեմբերի 10 Երիտասարդության համաշխարհային օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Նոյեմբերի 10 Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10 Երիտասարդության համաշխարհային օրն է

Երիտասարդության համաշխարհային օրն   ունի իր սկզբնավորման  պատմությունը: Այն ծագել է 1945 թվականին՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը՝ նպատակ ունենալով  համախմբել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ու պայքարի ելնել խաղաղության, ժողովրդավարության, երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման: Ժողովը կարողացավ համախմբել 63 ազգությունների երիտասարդների:

 

Այսպես ՝ նոյեմբերի 10 համարվեց  Երիտասարդության համաշխարհային օր:

 

 Երիտասարդությունն այն շարժիչ ուժն է, որը միշտ էլ կարևոր դեր է ունցել յուրաքանչյուր երկրի հզորացման, կայունության, զարգացման գործում: Ակտիվ, պատասխանատու, նախաձեռնող երիտասարդությունն առողջ ու հուսալի ապագայի հիմնաքարն է:

 

 <<Ապառաժ>>-ը շնորհավորում է  հայ  երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում՝ միասնություն, կամք, նպատակասլացություն ու անսպառ եռանդ, ակտիվ մասնակցություն պետականաշինության պատասխանատու գործին:

1