նածաձեռնության երրորդ հումանիտար օգնությունն արդեն Հալեպում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » <<Օգնիր եղբորդ>> նածաձեռնության երրորդ հումանիտար օգնությունն արդեն Հալեպում է

<<Օգնիր եղբորդ>> նածաձեռնության երրորդ հումանիտար օգնությունն արդեն Հալեպում է

<<Օգնիր եղբորդ>>  նախաձեռնության հումանիտար օգնությամբ բեռնավորված երրորդ ինքնաթիռը Էրզրումում զննության ենթարկվելուց հետո բարեհաջող  վայրէջք է կատարել Հալեպում:

 

Սիրիական << Սանա>> գործակալության հաղորդմամբ`  Սիրիայի  Կարմիր մահիկը Հայաստանից ուղարկված երրորդ մարդասիրական օգնությունը սկսել է բաժանել նոյեմբերի 11-ին, հայտնում է  yerkir.am -ը:

 

<< Բաաս>> կուսակցության քարտուղար Հիլալ Հիլալը Հալեպում ասել է, որ սիրիացիները բարձր են գնահատում Հայաստանի այս քայլը, ինչը վկայում է հայ սիրիական սերտ համագործակցության մասին:

 

Հալեպի քաղաքապետ Մուհամեդ Վահիդ Աքքադը նույնպես շնորհակալություն է հայտնել հայերին մարդասիրական օգնության համար եւ նշել է, որ սիրիացիները երբեք չեն մոռանա հայերի նման վերաբերմունքը: 

1