Նախարար. Վերջին 10 օրում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախարար. Վերջին 10 օրում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ

Նախարար. Վերջին 10 օրում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ վերջին 10 օրվա ընթացքում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ:

«Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույցներ։ Այդ 8 զոհը դեռևս հուղարկավորված չեն ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նաեւ անդրադարձավ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխման խնդրին:

«Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն՝ զորքերում ծառայությունը շարունակելու»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

1