Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին

Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

<<Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին:

 

Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը:

Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի եւ փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

 

Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին:

 

Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգեւատրելով նրան <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով եւ այլ պետական պարգեւներով:

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ:

Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում>>: 

1