Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ:

Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության առանցքային բաղադրամասերից:

1