Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին

Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

 

 Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի նաեւ Արցախին սատարելու հարցում:

 

 Երկուստեք կարեւորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային հիմքերից մեկը: 

1