Նախագահն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Նախագահն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին

Նախագահն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

 

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է ԼՂՀ եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

 

1