Նախագահն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նախագահն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ

Նախագահն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:

Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:

Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի եւ սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

171117 TumanPokhNorShenq (1)

171117 TumanPokhNorShenq

1