Նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` բանակցային գործընթացի շարունակման համար. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` բանակցային գործընթացի շարունակման համար. Դավիթ Իշխանյան

Նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` բանակցային գործընթացի շարունակման համար. Դավիթ Իշխանյան

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է լինի հայտարարություն կամ ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` ապագա հանդիպումների և բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ, բայց որ լինի գործնական որևէ քայլ, այդ առումով հեռանկար չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: ‹‹Նման տեսակետի կարելի է եզրահանգել՝ մանավանդ նկատի առնելով 2016 թվականի ապրիլից հետո փակուղի մտած բանակցային գործընթացը, Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների չկատարելու, առավել ևս երկար ժամանակ երկու նախագահների մակարդակով հանդիպումների չկայանալու փաստերը և դրան ավելացրած, Սոչիում տեղի ունեցած գագաթաժողովի նախօրյակին երկու երկրների նախագահների կողմից հնչեցված դիրքորոշումները: 2016 թվականի ապրիլից հետո Ադրբեջանը շատ լուրջ նախապատրաստվել է ոչ միայն ռազմական գործողությունների, այլ նաև դիվանագիտական ասպարեզում ստատուս քվոյի փոփոխության խնդիրը մեջտեղ բերելու և որոշակի փոփոխություն մտցնելու››,- պարզաբանում է Դավիթ Իշխանյանը:

ԱԺ պատգամավորը նշում է, որ Ադրբեջանը միանշանակ տարբեր պատճառաբանություններով` Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, նաև միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելով, ամեն ինչ անում է հետաքննության մեխանիզմները և այլ պայմանավորվածությունները չկատարելու համար և մենք միայն ականատես եղանք հայկական կողմից միակողմանի այդ ամենի կատարմանը:

Այն հարցին ի պատասխան, թե հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինի՞ լարվածության բարձրացում և նոր վարքագծի նոր դրսևորումներ Ադրբեջանի կողմից, ԱԺ պատգամավորը ընդգծում է, որ նախկինում որևէ հանդիպումից առաջ և հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի և ռազմական գործողությունների կիրառման` դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի և կրակոցների. ‹‹Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով ևս սպառվել է և իր քայլերը շարունակում է միայն հեռահար և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով: Կարծում եմ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում››:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

1