Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է  դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:

«Երկու երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

1