Յուրաքանչյուր մշակութային միջոցառում  ամրապնդում է Շուշիի հաղթանակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Յուրաքանչյուր մշակութային միջոցառում  ամրապնդում է Շուշիի հաղթանակը

Յուրաքանչյուր մշակութային միջոցառում  ամրապնդում է Շուշիի հաղթանակը

Մայիսի 6-ին  Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կազմակերպվեց քանդակագործների  աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված էր թվով 7 երիտասարդ քանդակագործների աշխատանքներ՝ Սարգիս Բաբայան, Աշոտ Երիցյան, Էդգար Սուքիասյան, Հայկ Հակոբյան, Գեղամ Աբրահամյան, Աշոտ Գևորգյան և Անանիա Քոչարյան:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, որն իր բացման խոսքում նշեց. «Յուրաքանչյուր մշակութային միջոցառում   ամրապնդում է Շուշիի հաղթանակը: Մենք ներկայացնում ենք քանդակագործների մի սերունդ, որը Շուշիի ազատագրումից հետո է ծնվել : Այստեղ ներկա են զինվորներ, որ սահման են պահում, թող որ այսուհետ  նրանք ավելի շատ առիթներ ունենան արվեստի հետ շփվելու»:

Քանդակագործ Աշոտ Երիցյանը նշեց,  որ մասնակցել է քանդակագործների միջազգային սիմպոզիումին: Սա իր թվով երրորդ այցն է Արցախ: Այստեղ 5 աշխատանք է բերել: Անընդհատ  մոտեցումն է փոխվում, պրոեկտներն են փոխվում, աշխարհընկալումն է փոխվում: Ոգեշնչումն ամեն անգամ բերում է նոր աշխատանքներ:

1