Մոսկվայում բացվել է արցախյան արտադրանքների խանութ-սրահը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Մոսկվայում բացվել է արցախյան արտադրանքների խանութ-սրահը

Մոսկվայում բացվել է արցախյան արտադրանքների խանութ-սրահը

Փետրվարի 12-ին Մոսկվայում, ԼՂՀ կառավարության անմիջական նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, կայացել է Արցախի Հանրապետությունում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ այսուհետ արդեն մշտական գործող խանութ-սրահի բացման արարողությունը: Այն տեղի է ունեցել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: 

 

Բացման արարողությանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը կարևորել ու ողջունել է այս նախաձեռնությունը եւ  նշել, որ աշխարհին ներկայացվող ամեն մի արցախյան արտադրանք Արցախի յուրահատուկ դեսպան է:

 

<<Արմենիա>> սրահում տեղի է ունեցել նաեւ Արցախի՝ սննդի արդյունաբերության ոլորտում գործող մի շարք ընկերությունների` <<Արցախբիո>>, <<Արցախֆրուտ>>, <<Արցախբերրի>>, <<Էլիտ>>, <<Ռեվսիդ>> ընկերությունների տարատեսակ արտադրանքների եւ <<Կատարո>> գինու համտեսում:

 

Ինչպես <<Ապառաժ>>-ի հետ զրույցում տեղեկացրեց <<Ղարաբաղ կարպետ>> ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը, Մոսկվայի <<Արմենիա>> սրահում (նախկին՝ ВДНХ , павильон Армения ) այսուհետ գործելու է նաեւ <<Արմենիան կարպետ>> -ի խանութը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունում <<Ղարաբաղ կարպետ>> ընկերության գործընկերը եւ պաշտոնական ներկայացուցիչը:

 

1